Հարձակում տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա. հափշտակվել է 7 միլիոն դրամ
ՀասարակությունԴեկտեմբերի 20-ին՝ ժամը 9:08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի աշխատակցուհուն հարվածել եւ մոտը եղած գումարը հափշտակել են:
Նշված սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհին մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ ժամը 9-ին սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը ձեռքով հարվածել է իր գլխին եւ ձեռքից բացահայտ հափշտակել պարկը, որի մեջ եղել է 7.000.000 դրամին համարժեք գումար եւ դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: