Նոր մանրամասներ Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքից
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում դեկտեմբերի 22-ին տարեց ամուսիների մահվան դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ դդմաշենցիների` կինը` 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանը, արդեն մեկ շաբաթ անկողնային վիճակում պառկած է եղել: Ըստ խոսակցությունների` նրա մոտ կաթվածի նախնական նշաններ են հայտնաբերվել, սակայն դեռեւս հստակ չեն կարող ասել, թե կոնկրետ ինչի պատճառով է ամուսինների մահը վրա հասել:
Դդմաշենի գյուղապետը նշեց, որ մահվան որեւէ վարկած չի քննարկվում այս պահին, սպասում են դատաբժշկական փորձաքննության պատասխանին:
Ըստ Shamshyan.com-ի` տան զննությամբ պարզվել է, որ նույն սենյակում գազատար խողովակից ռետինե խողովակներով միացված է ինքնաշեն գազի սարքավորում, վրան՝ ալյումինե կաթսա, իսկ մեջը կան այրված սննդի մնացորդներ եւ չի բացառվում, որ ամուսինները ծխախեղդ են եղել։