Քանաքեռ-Զեյթունում բացվել է շախմատի դպրոց
ՀասարակությունԵրեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվել է նորակառույց շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը, որին մասնակցել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը եւ Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մարզադպրոցը բացվել է Հրանտ Դինքի անվան հ. 44 դպրոցի 2-րդ մասնաշենքում: Շենքում անցկացվել է ջեռուցման նոր համակարգ, ամբողջութամբ փոխվել են լուսավորության, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը: Նորաբաց դպրոցի դասասենյակներն էլ կահավորվել են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գույքով եւ շախմատային պարագաներով:
«Երեւանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նշել է, որ նորաբաց դպրոցը հնարավորություն կտա պարապմունքներ անցկացնելու մինչեւ 400 սանի հետ: