Վթար Թեղուտ գյուղի մոտ. «Մերսեդեսը» թեքվել է դեպի Աղստեւ գետը. վերամբարձ կռունկ են բերել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ թեքվել դեպի ձորը, տուժածներ չկան․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածի 17-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 01 ON 020 պ/հ (վարորդ՝ Մ. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի Աղստեւ գետը. ավտոմեքենան երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: