ՀՀ փոխվարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին
ՀասարակությունՄոսկվայում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում քննարկվել եւ հաստատվել են ԵԱՏՄ անդամ–պետությունների միջեւ ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնց մեծ մասը նախատեսվում է քննարկել ս.թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՀ Բարձրագույն խորհրդի նիստին ԵԱՏՄ անդամ–պետությունների ղեկավարների կողմից: