Շմոլ գազից տան անդամները թունավորվել են. պատճառը վառարանն է եղել
ՀասարակությունԴեկտեմբերի 20-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 42-ամյա Վարսենիկ Ա.-ն, 18-ամյա Արմինե Ա.-ն եւ 14-ամյա Գրիշա Ա.-ն:
Պարզվել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, իրենց բնակարանի հյուրասենյակում տեղադրված գազի վառարանից արտանետված շմոլ գազի հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն: