Երեւանի ավագանին հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերը նվիրատվություն ընդունելու նախագծին
ՀասարակությունԵրեւանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու եւ այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։
Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցել է համայնքային կառույցներին:
Արտահերթի նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երեւանի ավագանու հավանությանը:
Նիստի ավարտին Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը ներկայացրել է Երեւանի ավագանու 2016թ. գործունեության հաշվետվությունը:
Երեւանի ավագանու հաջորդ՝ 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը, տեղի կունենա 2017թ. փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին: