Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ


Դուք ձեր հորիզոնը, նպատակը պետք է տեսնեք. Վարչապետը՝ Վայոց Ձորի մարզում

Հասարակություն

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը մարզպետների, համայնքների ղեկավարների եւ մարզերի գործարարների հետ քննարկել է առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները:

Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետեւ դառնալու են կոնկրետ գործ: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին քննարկվում է եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ձեւավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները: «Յուրաքանչյուր համայնքի հետ խոսելու ենք խաղի այն կանոնների մասին, թե ինչպես ենք մենք համայնքի կողքը կանգնելու, ինչ պետք է համայնքն անի, որպեսզի կառավարության ուշադրությունն ավելի շահագրգռված եւ մոտիվացված լինի», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր կառավարությունը ներկայացված ծրագրերը դիտարկում է՝ կարեւորելով նաեւ տարածքների համաչափ զարգացման խնդիրը:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները եւ հետագա անելիքները: Մասնավորապես, մարզպետը նշել է, որ մարզը հիմնականում գյուղատնտեսական է, ոլորտի արտադրական տարեկան ծավալը հասնում է 20-22 մլրդ դրամի: Զարագացած են հիմնականում խաղողագործությունը եւ անասնապահությունը: Ցանքատարածքներն ավելացնելու առումով մարզպետը կարեւորել է ոռոգելի տարածքների ընդլայնումը: Մարզպետի խոսքով՝ Վայոց ձորում մեծ ուշադրություն է դարձվում նաեւ զբոսաշրջության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտների զարգացմանը, արդյունքում զբոսաշրջային ծառայությունների ծավալը 2016 թվականին աճել է 1,5 անգամ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում ներդրվել է 370 մլն դոլար, որը կնպաստի հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Վարչապետ Կարապետյանը մարզի գյուղոլորտի պատասխանատուից հետաքրքրվել է՝ արդյոք աշխատանքներ տարվում են գյուղատնտեսական կոոպերատիվներ կազմակերպելու ուղղությամբ եւ նշել. «Մենք անպայման պետք է ունենանք կոոպերատիվների հաջողակ օրինակներ, դա կլինի ամենալավ քարոզչությունը: Մենք անպայման պետք է ունենանք խելոք գյուղատնտեսություն, այլապես ոչ մի արդյունք չենք տալու ու ոչ մի բան չի փոխվի: Ո՞վ պետք է այդ քարոզչությունն անի, ո՞վ պետք է գյուղացուն, ֆերմերին սովորեցնի՝ դուք, բայց դրա համար պետք է ունենաք ծրագիր, պետք է հորիզոնը սահմանեք, թե ուր եք ուզում գնալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է հասկանալ նպատակներն ու խնդիրները: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզն ունի բազմաթիվ հաջողակ բիզնեսմեններ եւ նրանց պետք է ներկայացնել կոնկրետ ծրագրեր: «Որեւէ նախաձեռնություն, որեւէ գաղափար հաջողակ չի լինելու, եթե մենք դրա մասին պատկերացում չունենանք: Այսօր սուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են, այդ տնտեսությունը գոյատեւում է, սուբսիդիայի չափը ավելանում է, արդյունք չենք տալիս»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ ներկայացրել է ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, թե ինչպես է տեսնում գյուղատնտեսության զարգացումը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայեցակարգում ներկայացված են նաեւ սուբսիդավորման ուղղությունների վերաբերյալ հստակ առաջարկություններ:

Այնուհետեւ վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք մարզում առկա է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող տնտեսություն եւ տնտեսվարողից ստացել դրական պատասխան: Նշվել է, որ ծախսը հետ է վերադարձվել երկու տարի անց: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը եւ ընդգծել այդ համակարգի արդյունավետությունն ու այն գյուղոլորտում ներդնելու կարեւորությունը, ինչը ծախսերի զգալի տնտեսում է ենթադրում ջրամատակարարման, ջրամբարների կառուցման ու պահպանման ոլորտում:

Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ մարզում կազմվել է զբոսաշրջության զարգացման շուրջ 20 ծրագիր, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել 15 մլն դոլարի ներդրում՝ ակնկալելով 300 աշխատատեղի ստեղծում:

«Կառավարման մեջ այսպիսի խոսք կա՝ եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անելու: Դուք ձեր հորիզոնը, նպատակը պետք է տեսնեք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Մարզում կրթության ոլորտում նախատեսվող օպտիմալացման ծրագրի արդյունքում կտնտեսվի 81 մլն դրամ. ներկայում Վայոց ձորում մեկ ուսուցչին բաժին է ընկնում 6 աշակերտ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը կրթության ոլորտին ցուցաբերում է հատուկ ուշադրություն: «Գյուղական համայնքները եւ փոքր համայնքները չկրթելով, մեր երեխաներին լավագույն կրթություն չտալով՝ մենք ուշացնում ենք մեր վաղվա լավ օրը, հետաձգում ենք, որովհետեւ մեր հիմնական կապիտալը մարդն է, եւ ինքը պետք է լինի կիրթ»,- նշել է Կարեն Կարապետյանը եւ կարեւորել օպտիմալացման ուղղությամբ քայլերն ու ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինումը:

Խոսելով առողջապահության ոլորտի վերաբերյալ՝ վարչապետը հորդորել է պատասխանատուներին մասնավոր հատվածին ներգրավել մարզի բուժհաստատությունների կառավարման մեջ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Առողջապահության նախարարության առջեւ խնդիր է դրվել ՀՆԱ-ի մեջ իր արդյունքը հավասարեցնել ծախսերի մակարդակին:

Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանՄարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԸմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասելԲաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալինԻտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործովՀզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն էԵրասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԷրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներըՎարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ․ ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈՒԿատարը պահանջել է, որ Իրանը դադարեցնի նավագնացությանը սպառնալը տանկերի վրա հարձակումից հետոՀայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքըԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիԿիևյան կամուրջը կարո՞ղ էր փլուզվել․ ե՞րբ կբացվի կամուրջըԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքըՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված