Սպիտակում մահացած հայտնաբերված կնոջն ու 2 երեխաներին կհուղարկավորեն Կրասար գյուղում. ՌԴ-ից նաեւ եղբայրն է վերադարձել
ՀասարակությունՍպիտակում նախնական տվյալներով դեկտեմբերի 19-ին երեխաներին խեղդամահ անելուց հետո ինքնասպան եղած կնոջ ու երեխաների մարմինները նախօրեին տեղափոխել են Շիրակի մարզի Կրասար գյուղ:
NEWS.am-ի տեղեկություններով` 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին ու երկու երեխաների հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը` վաղը: Մեր տեղեկություններով` Ռուսաստանից վերադարձել է նաեւ Մարինեի եղբայրը: Նշենք, որ Կրասարում ապրում են Մարինեի հայրն ու խորթ մայրը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սպիտակի Այգեստան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում: Քիչ անց բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են նրա երկու երեխաներին մահացած։ Երեխաները 5 եւ 7 տարեկան են։
Նախնական տեղեկություններով կինն իր երկու երեխաներին քնած ժամանակ խեղդամահ է արել:
Նշենք, որ Մարինեն իր երկու երեխաների հետ մեկ տարի առաջ էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից տեղափոխվել Սպիտակ: Իր 5 եւ 7 տարեկան աղջիկների հետ վարձով էր ապրում Սպիտակի բնակարանում: