Արտակարգ դեպք Սպիտակում. մորը կախված են գտել, իսկ երեխաներին՝ ննջասենյակում մահացած
ՀասարակությունԼոռու մարզի Սպիտակ քաղաքում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Այգեստան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրուհու դին՝ կախված վիճակում։
Քիչ անց մյուս ննջասենյակում հայտնաբերել են երկու երեխաներին մահացած։ Երեխաները 7-8 տարեկան են։ Դեպքը մեզ հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։ Մանրամասներն՝ ավելի ուշ։