Գագիկ Ոսկանյանի բնակարանն արժե 68 հազար ԱՄՆ դոլար՝ 140 հազարի փոխարեն
ՀասարակությունԱյս տարվա դեկտեմբերի 15–ի համարում «Փաստ» օրաթերթի «Ով, ինչ, ինչքան» սյունակում անդրադարձել էինք Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանի հայտարարագրին: Նյութի մեջ նշվել էր, որ նա 68 միլիոն դրամ արժեքով բնակարան է գնել, ինչը սխալ է, քանի որ պաշտոնյան իրականում բնակարանը գնել էր 68 հազար ԱՄՆ դոլարով: 68 միլիոն դրամը դոլարի վերածելիս ստացվել էր 140 հազար, և նյութի վերնագրում նշվել էր, որ Գագիկ Ոսկանյանը 140 հազար ամերիկյան դոլար արժողությամբ բնակարան է գնել:
Պաշտոնյան մեզ տեղեկացրեց, որ 68 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան գնելու համար նա գումարի մի մասը վերցրել էր ստացված փոխառություններից, իսկ մի մասն էլ իր կնոջ՝ Թերեզա Ստեփանյանի բաժնեմասի վաճառքից ստացված գումարից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ