Վիլյամ Սարոյանի երկու կինը (սրամտություն)
ՀասարակությունՍարոյանն իր ծանոթներից մեկին պատմում է. - Երկու անգամ ամուսնացա: - Առաջին կնոջից քանի՞ զավակ ունեք: - Երկու: - Իսկ երկրորդի՞ց: - Երկու: - Չորս զավակ ունե՞ք: - Ո´չ, երկու: - Այդ ինչպե՞ս: - Երկրորդ անգամ դարձյալ առաջին կնոջս հետ ամուսնացա: Մտածեցի, խորհեցա` առաջին կնոջմես աղեկ կին որտեղե՞ն պիտի գտնամ… Ու նորեն անոր հետ ամուսնացա: