Պատահարից 7 օր անց վարորդը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունԻջեւան քաղաքում 7 օր առաջ տեղի ունեցած ավտովթարից տուժած վարորդը մահացել է:
Ավելի վաղ ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Իջեւան քաղաքի Ս. Օհանյան փողոցում կորցրել էր կառավարումը եւ բախվել ծառի:
Վարորդը՝ 68-ամյա Նորիկ Դավթյանը, մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ին, Ն. Դավթյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: