Բաղրամյան փողոցի բանկոմատի կողքին դեռեւս տեղադրված են պայթուցիկները (լուսանկարներ)
ՀասարակությունԵրեւանի Բաղրամյան փողոցում ՎՏԲ բանկի մասնաճյուղի մոտ գտնվող բանկոմատի կողքին դեռեւս տեղադրված են պայթուցիկները, որոնցով փորձել են պայթեցնել բանկոմատը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Դեռեւս հայտնի չէ, թե ինչ պատճառով հանցագործներին չի հաջողվել պայթեցնել բանկոմատը:
Հիշեցնենք, որ Երեւանի Սարյանի փողոցում գտնվող բանկոմատը այսօր վաղ առավոտյան ժամը 06.00-ի սահմաններում պայթեցրել են: Տեղում աշխատում են իրավապահները: Սարյան փողոցում շների միջոցով մասնագետներն աշխատանք են տանում գտնելու հանցագործներին:
ՀՀ Քննչական կոմիտեից խոստացան դեպքի մանրամասներ տրամադրել մի փոքր ուշ. «Հանգամանքները ճշտվում են»,-ասացին:
Ըստ Shamshyan.com-ի` Սարյան փողոցում գտնվող բանկոմատից պայթեցման եղանակով հափշտակել են մոտ 7.5 մլն դրամ:

![]()