Վարչապետի հանձնարարականը. «Վերին Լարսին» ուշադիր հետեւեք
Հասարակություն«Վերի Լարս» անցակետի իրավիճակին պետք է ուշադրությամբ հետեւել: Այս մասին դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:
Հաշվի առնելով ձյան տեղումների հետեւանքով անցակետում կուտակումները՝ նա գերատեսչությանը հանձնարարել է հետագայում եւս ինտենսիվ կապ պահպանել վրացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ: