Երեւանում «Օպել»-ն ընկել է ջրանցքը. Փրկարարները վարորդին եւ ուղեւորին դուրս են բերել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոնթե Մելքոնյան պողոտայի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 34 ՍF 273 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել մոտակա ջրանցքը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ ուղեւոր՝ 1995 թ. ծնված Հ. Ե.-ին, ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից: