Զինված ուժերի զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ
ՀասարակությունԶինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների ենթակա զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ:
1-ին բանակային զորամիավորման վարչակազմը` զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ, ենթակա բոլոր զորամասերում, սահմանված ժամկետներում իրականացվող ստուգումների շրջանակում, ամփոփում են իրականացված մարտական պատրաստականության եւ պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության եւ բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:
Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգող հանձնաժողովները գնահատում են նաեւ զինծառայողների մարատավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների եւ անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային եւ տեխնիկական պատրաստվածության մակարդակը: