Խարդախություն եւ յուրացում՝ Կապանում, հայտնաբերում՝ Երեւանում
ՀասարակությունՈստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 12-ին, ժամը 22.30-ին, Նորքի 9-րդ զ/ծ, 18 շենքից բերման են ենթարկել 36-ամյա Վարդան Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին եւ 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքներով: