Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ


Հայտնի է հոսանքի նոր սակագինը

Հասարակություն

Հանձնաժողովի աշխատակազմն ավարտել է հաշվարկները

Գազի սակագները նվազեցնելու վերաբերյալ որոշման ընդունումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է հաստատել նաեւ էլեկտրաէներգիայի նոր սակագները։ Հանձնաժողովի աշխատակազմն արդեն ավարտել է վերահաշվարկը։ 
Դեկտեմբերի 14¬ին նախատեսվում է այն ներկայացնել հանրային քննարկման։ Սպասվում է, որ դրանից հետո մինչեւ ամսվա վերջ հանձնաժողովը կհաստատի նոր սակագները, որոնք գործողության մեջ կմտնեն փետրվարի 1¬ից։ 
Ինչպես հայտնի է, այն բանից հետո, երբ «Գազպրոմ Արմենիան» դիմեց գազի սակագները վերանայելու առաջարկությամբ, հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսեց նաեւ էլեկտրաէներգիայի սակագները վերահաշվարկելու գործընթացը։ Դրա համար հիմք հանդիսացան սակագների վրա ազդող մի շարք գործոններ։ Մասնավորապես.
¬2017թ. փետրվարի 1¬ից մինչեւ 2018թ. փետրվարի 1¬ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման եւ արտահանման հաշվեկշիռը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը եւ էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները։
Ըստ այդմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, էլեկտրաէներգետիկական շուկայի ծառայություններ մատուցողների եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ¬ի սակագների վերաբերյալ հաշվարկներ։ 
Հանձնաժողովի աշխատակազմը հանգել է եզրակացության, որ նշված գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել միջին հաշվով 1,42 դրամով։ Իհարկե, ի տարբերություն նախորդ փոփոխությունների, այն սպառողների վրա տարբեր կերպ կարտահայտվի։ 
Մասնավորապես առանձնացվել է սպառողների նոր խումբ։ 
Ինչպես հայտնի է, դեռեւս երկու ամիս առաջ կառավարությունը առաջարկությամբ դիմեց հանձնաժողովին՝ սակագները սահմանելու ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձնել սոցիալական խմբերին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար սահմանվել են էլեկտրաէներգիայի առանձին սակագներ։ Ամենամեծ նվազեցումը տեղի է ունեցել այս խմբի դեպքում։ 
Հանձնաժողովի աշխատակազմի ներկայացրած որոշման նախագծով, սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինն իջեցվել է 6,2 դրամով։ Պահպանվել են ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային սակագները։ 
Ըստ այդմ, գործող 46,2 դրամի փոխարեն սոցիալական այս խմբի համար առաջարկվում է 40 դրամ ցերեկային եւ 30 դրամ՝ գիշերային սակագին։ Մի դեպքում էժանացումը կազմում է 13,4, մյուս դեպքում՝ 17,1 տոկոս։ 
Ի տարբերություն անապահով ընտանիքների, մյուս բոլոր սպառողների, այդ թվում՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումն անհամեմատ փոքր կլինի՝ 1,22 դրամ։ 
Այլ կերպ ասած, սոցիալապես անապահով ընտանիքներին առանձնացնելուց հետո հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է հաջորդ տարվա փետրվարի 1¬ից գործող 46,2 դրամի փոխարեն բնակչության համար սահմանել ցերեկային 44,98 եւ գործող 36,2 դրամի փոխարեն՝ գիշերային 34,98 դրամ սակագին։ 
Սակագների վրա ազդող գործոնները, ըստ հանձնաժողովի աշխատակազմի, եղել են ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Դրական ազդեցություն է ունեցել մասնավորապես ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցումը։

Հեղինակ՝ Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Դեկտեմբերի 13-ի համարում

 
Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանՄարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԸմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասելԲաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալինԻտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործովՀզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն էԵրասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԷրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներըՎարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ․ ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈՒԿատարը պահանջել է, որ Իրանը դադարեցնի նավագնացությանը սպառնալը տանկերի վրա հարձակումից հետոՀայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքըԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիԿիևյան կամուրջը կարո՞ղ էր փլուզվել․ ե՞րբ կբացվի կամուրջըԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքըՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված