Դադարեցվում է թիվ 69 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը
Հասարակություն2016թ. դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 69 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ միկրոավտոբուսային համար 69 երթուղու ուղեւորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից։