Անօդաչու սարքը ադրբեջանցի երեխաների հերթական խաղալիքն է. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունԱդրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հրապարակված լուսանկարն ու տեղեկությունն այն մասին, թե իբր ոչնչացվել է հետախուզական թռիչքներ իրականացնող հայկական անօդաչու թռչող սարք, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հրապարակված լուսանկարում անօդաչու թռչող սարքը ադրբեջանցի երեխաների հերթական խաղալիքն է: Նպատակը ադրբեջանական բանակի ոգին բարձրացնելն է երեւի»,- ասաց Հովհաննիսյանը: