Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար)
ՀասարակությունԼՂ-ում նոյեմբերի 30-ին վիրավորված զինծառայողներից Կարապետ Միքայելյանի եւ Քաջիկ Բադալյանի վիճակն այս պահին միջին ծանրության է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
19-ամյա Կարապետ Միքայելյանի ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ Քաջիկ Բադալյանը որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները եւ աջ ազդրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 30-ին Արցախում զինծառայողներ են վիրավորվել:
.jpg)