Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են տան նկուղում
ՀասարակությունՈստիկանության Նաիրիի եւ Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օրերս իրենց տան նկուղում հայտնաբերվել է 25-ամյա Գեւորգ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի. մեղադրանքով: