Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց փողոցը. նրանք պահանջում են իրենց աշխատավարձը
Հասարակություն«Նաիրիտ» գործարանի շուրջ 261 աշխատակից, որոնք իրենց 5 ամսվա աշխատավարձը չեն ստացել, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, շուրջ 40 րոպե փակել են Երեւանի Բագրատունյանց փողոցը: NEWS.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Հրաչ Թադեւոսյանը նշեց, որ, գործարանի ներկա աշխատակիցները փողոցը բացել են միայն ոստիկանների միջամտությունից հետո:
«Պահանջում ենք մեր աշխատավարձերը, մեզ խոստացել էին դեռ հուլիսին տալ, սակայն, մինչեւ այսօր ձգձգվում է»,-ասաց նա:
Հրաչ Թադեւոսյանը նաեւ նշեց, որ աշխատակիցները նաեւ դժգոհում են «Նաիրիտը» սնանկ ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ: Այս պահին գործարանի մի քանի աշխատակիցներ գործարանի տնօրենի աշխատասենյակում են եւ քննարկում են իրենց պահանջները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նաիրիտցիները նոյեմբերի 3-ին եւս փակել են Բագրատունյաց փողոցը եւ պահանջում էին իրենց աշխատավարձը: «Նաիրիտ» գործարանի շուրջ 261 ներկա աշխատակից չի ստացել 4 ամսվա աշխատավարձը, նրանք պահանջում են իրենց գումարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել: