Արդյունահանման կրճատման մասին համաձայնագրի ֆոնին նավթի համաշխարհային աճում են
ՀասարակությունՕՊԵԿ-ի եւ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների միջեւ նավթի արդյունահանումը կրճատելու մասին համաձայնագրի ստորագրման ֆոնին Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 4.72%-ով՝ հասնելով մեկ բարելը 53.93 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 4.22%-ով եւ կազմել 56.59 դոլար՝ մեկ բարելի դիմաց: