Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ


ՀՀ-ում առավել կոռումպացված են ընկալվում պաշտոնյաները, հարկային մարմինները, ՀՀ նախագահը. ԹԻՀԿ

Հասարակություն

ՀՀ-ում առավել կոռումպացված են ընկալվում պաշտոնյաները, հարկային մարմինները, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը: Այս մասին նշված է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարության մեջ:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր դեկտեմբերի 9-ին ողջ աշխարհում 13-րդ անգամ նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Բոլոր այն անձանց եւ կազմակերպությունների համար, ովքեր գիտակցում են այդ չարիքի ծավալները եւ ովքեր անտարբեր չեն եւ պայքարում են դրա դեմ, այս օրն ունի իր խորհուրդը եւ լավ առիթ է ի մի բերելու տարվա ընթացքում արվածը եւ հասկանալու՝ ինչպես առաջ շարժվել:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նույնպես այս օրը գնահատում  է Հայաստանում կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ անցնող տարում եղած հաջողություններն ու ձախողումները, իր ձեռքբերումներն ու անհաջողությունները, եւ նախանշում այս ուղղությամբ իր ապագա անելիքները:

2008թ. ի վեր ԹԻՀԿ-ն այսօրվա կապակցությամբ հանդես է գալիս հայտարարությամբ, սակայն կոռուպցիայի իրավիճակը Հայաստանում տարեցտարի մնում է նույնը, ընդ որում, այն բավականին մտահոգիչ է եւ ունի համակարգային կոռուպցիային բնորոշ շատ հատկանիշներ:Անփոփոխ են մնում նաեւ կազմակերպության կոչերն ուղղված համապատասխան պետական մարմիններին եւ հանրությանը` ավելի ակտիվ պայքարելու կոռուպցիայի դեմ: Փաստորեն, գործ ունենք լճացման մի յուրօրինակ իրավիճակի հետ, երբ մի կողմից, ինչպես երեւում է Հայաստանի վերաբերյալ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններից, չկա որեւէ դրական որակական առաջընթաց կոռուպցիայի իրավիճակում, իսկ մյուս կողմից, այդ նույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկա նաեւ լուրջ հետընթաց:

Դրական առաջընթաց չեղավ նաեւ 2016թ.,ուստի երկրում կոռուպցիայի իրավիճակը մանրամասնելը, դրա արմատների ու դրանք վերացնելու կոչերը կկրկնեն նախորդ տարիների ասվածը։ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2016թ․ Հայաստանի մասով տվյալներով՝ հարցվածների 65%-ը համարում է, որ կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերն անարդյունավետ են։ Ընդ որում, առավել կոռումպացված են ընկալվում պետական պաշտոնյաները, հարկային մարմինները եւ ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը։

Սակայն, ինչպես եւ նախորդ՝ 2013թ․ ԿՀԲ հարցումն էր ցույց տվել, առավել մտահոգիչ է մարդկանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու ցանկության ցածր մակարդակը եւ այդ պայքարում իրենց դերը չտեսնելը։ Մասնավորապես, հարցվողների 63%-ը գտնում է, որ շարքային քաղաքացու ներգրավումը այդ պայքարում ոչինչ չի փոխի։ Մտահոգիչ է նաեւ այն, որ հարցվողների 67%-ը նշել է, որ չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին (ամենավատ ցուցանիշն է ամբողջ Եվրոպայում եւ Միջին Ասիայում)։ Այս ամենը խոսում է հասարակության մեջ առկա անտարբերության եւ հիասթափության մասին։

Ավելին, ապրիլյան 4-օրյա պատերազմնակնհայտ դարձրեց կոռուպցիայի ավերիչ ազդեցությունը երկրի անվտանգության համակարգի վրա։ Իսկ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ իրադարձությունները վեր հանեցին անվստահությունը եւ կուտակված ցասումը իշխանությունների նկատմամբ։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին կառավարության փոփոխությունը եւ նոր նշանակումները, ինչպես նաեւ դրան հաջորդած տարբեր ձեւաչափերով հայտարարությունները՝ իրավիճակի գնահատականների, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի անհրաժեշտության առումով, խոսում են այն մասին, որ իշխանություններն ընկալում են, այդ թվում նաեւ կոռուպցիայի հետ կապված, իրավիճակի ողջ լրջությունը։ Սրանով մեծանում են հասարակության ակնկալիքները, որ կլինեն ոչ թե կոսմետիկ, այլ՝ արմատական փոփոխություններ։

Այս իրավիճակում, հավանաբար, ամենաճիշտը կլինի ուղղակի հայաստանյան հանրությանը հայեցակարգային մակարդակով ներկայացնել կոռուպցիային դիմագրավելու միջազգային հաջող փորձի հիմնական բաղադրիչները` նշելով, իհարկե, որ յուրաքանչյուր երկիր կարող է հասնել հաջողության նաեւ այլ բաղադրիչների արդյունավետ կիրառմամբ: Սույն թվականի մարտի 10-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժումը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԹԻՀԿ-ն է, իր կայքում հրապարակել է այդ բաղադրիչները (տես http://www.transparency.org/news/feature/how_to_stop_corruption_5_key_ingredients ):

Դրանք են.

1. Անպատժելիության վերացումը

Օրենքի արդյունավետ կիրարկումն իրավապահ մարմինների կողմից ունի առանցքային նշանակություն` երաշխավորելու կոռումպացված պաշտոնյաների համար պատժի անխուսափելիությունը: Այստեղ հաջողության գրավականը լավ կարգավորված օրենսդրական դաշտն է, ինչպես նաեւ արդյունավետ իրավապահ մարմինների եւ արդյունավետ ու անկախ դատական համակարգի առկայությունը:

2. Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումը

Հանրային ֆինանսների կառավարման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները եւ վերահսկիչ մարմինների դերի ուժեղացումը շատ երկրներում կոռուպցիան կրճատելու ուղղությամբ տվել է ավելի լուրջ արդյունքներ, քան ուղղակի հանրային ծառայության համակարգի բարեփոխումները: 

3. Թափանցիկության եւ տեղեկատվության մատչելիության ընդլայնումը

Այն երկրները, որոնք ունեն կոռուպցիայիդեմ պայքարի հաջող փորձ, ունեն իրենց իշխանությունների բացության, մամուլի ազատության եւ տեղեկատվության մատչելիության եւ թափանցիկության երկարամյա ավանդույթ: Տեղեկատվության մատչելիությունը նպաստել է նաեւ այդ երկրներում հանրային մասնակցության ավելի բարձր մակարդակին:

4. Քաղաքացիների` իրենց երկրների իշխանությունների վրա ազդելու ունակության ուժեղացում

Որքան քաղաքացիներն ավելի ունակ են ազդելու իրենց իշխանությունների վրա եւ կարող են նրանց ստիպել հաշվետու լինել իրենց քայլերի համար, այնքան ավելի մեծ կլինի քաղաքացիների եւ իշխանությունների միջեւ փոխադարձ վստահության մակարդակը:

5. Միջազգային սողանցքների փակում

Ողջ աշխարհում կոռումպացված պաշտոնյաները, ունենալով հնարավորություն օգտվելու միջազգային ֆինանսական համակարգից, օգտագործում են այն լվանալու եւ թաքցնելու իրենց պետություններից թալանած հարստությունները: Բոլոր երկրները, այդ թվում եւ Հայաստանը, պետք է քայլեր ձեռնարկեն` կանխելու իրենց բանկերի կողմից ապօրինի փողերի լվացումը եւ դրանց հետագա տեղափոխումը օֆշորներ եւ այլ երկրներ:

Հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած լրջագույն արտաքին եւ ներքին մարտահրավերները` կոչ ենք անում ՀՀ նորանշանակ կառավարությանը ցուցաբերել քաղաքական կամք եւ սկսել կյանքի կոչել վերը նշված բաղադրիչները: Միեւնույն ժամանակ կոչ ենք անում մեր հասարակությանը գիտակցել, որ առանց իրենց մասնակցության եւ վերահսկողության, իշխանությունները որեւէ լուրջ որակական փոփոխություններ չեն ձեռնարկի, եւ ակտիվորեն ներգրավվել հասարակական-քաղաքական գործընթացներում:

Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանՄարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԸմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասելԲաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալինԻտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործովՀզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն էԵրասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԷրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներըՎարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ․ ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈՒԿատարը պահանջել է, որ Իրանը դադարեցնի նավագնացությանը սպառնալը տանկերի վրա հարձակումից հետոՀայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքըԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիԿիևյան կամուրջը կարո՞ղ էր փլուզվել․ ե՞րբ կբացվի կամուրջըԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքըՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված