Կատարյալ նվեր փետրվարի 14-ի համար. ի՞նչն իսկապես կզարմացնի յուրաքանչյուր կենդանակերպի նշանի «Տոտենհեմ»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ․ Աշոտյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Կրակnցներ ուսումնարանում, վիրավnրներից մեկը մաhացել է․ (տեսանյութ) Վենսը Բաքվում քննարկել է գերիների ազատ արձակման հարցը Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ. ամփոփվել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025թ. աշխատանքները Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին Շուտով ծրագիրը գործնական փուլ կմտնի. Անահիտ Ավանեսյանը՝ շտապ օգնությունում մոպեդներ ավելացնելու մասին


«Տուն տանելու չի, քնել ա իմ հետ». Գոռը, պարզելով, որ ընկերուհին կույս է, սպանել է նրան վարկաբեկող նախկին ընկերոջը

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

1991 թվականին ծնված Գոռ Սարգսյանը սևանցի է, աստվածաբանություն է սովորել, աշխատել է երկաթուղային ոլորտում:

Նա մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը պարզաբանողական հանդիպում է ունեցել պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Պարզաբանման նյութը աղջկա «թեմա» է եղել. խոսքը Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել: Ազատը պարբերաբար փորձեր է կատարել իրենց հարաբերությունները վերականգնելու, սակայն՝ ապարդյուն, աղջիկը տեղի չի տվել:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ: Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել: Երիտասարդը ցանկացել է աղջկա նախկին ընկերոջ հետ որոշ հարցեր ճշտել:

Գոռի նախաձեռնությամբ աղջկա նախկին ու ներկա ընկերների հանդիպումը կայացել է 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում:

Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի, նա քնել է ինձ հետ»:

Գոռն այս բնորոշումը սրտին շատ մոտ է ընդունել: Նա աղջկան վերցրել ու տարել է… բժշկական հետազոտության: Աղջիկն էլ գնացել է: Արդյունքում Գոռը իրազեկվել է, որ աղջիկը կույս է:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին շատ վիրավորական է թվացել: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատը մի խումբ ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռն առանձնապես զրույց չի ծավալել: Նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, սակայն չի բավարարվել աջ աչքի շրջանում Ազատի ստացած վնասվածքով: Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով:

Ազատ Ա.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Դատաքննությունը սկսվեց գործում առկա ապացույցների հետազոտումից:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակցության հետևությունների մասը:

Գոռ Սարգսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը պաշտպանական կողմի պահանջով ավելի մանրամասն անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, համաձայն որի՝ դեպքի պահին Գոռ Սարգսյանը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել: Նա եղել է «հոգեկան խիստ լարված վիճակում, ինչը նվազեցրել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը»:

Գոռ Սարգսյանի անձնային հատկանիշներից դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ առանձնացվել են տագնապայնության բարձր մակարդակը, հուզական անկայունությունը, զգայունությունը, որոնք, ըստ եզրակացության, նույնպես էապես ազդել են Սարգսյանի վարքի վրա:

Փորձաքննության եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետազոտական ու հետևությունների մասերում մեծ հակասություններ կան, հետևությունները բավականաչափ պարզաբանված ու հստակեցված չեն, սրա հետ կապված՝ պաշտպանական կողմը մտադիր է համապատասխան փուլում հանդես գալ միջնորդությամբ:

Հրապարակվեց քննչական փորձարարության արձանագրությունը: Փորձարարությունը կատարվել է տուժողի ընկերոջ՝ վկա Մուշեղ Խ.-ի մասնակցությամբ: Վկան նշել է, որ 2016 թվականի ապրիլի 8-ին, ժամը 13-ն անց 30-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում մի անծանոթ երիտասարդի հետ իր համակուրսեցի, գործով տուժող Ազատ Ա.-ն պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում առանձնացել ու դեպի կենսաբանական ֆակուլտետի մասնաշենք քայլելով՝ խոսել է: Նրանք իր տեսադաշտից դուրս են եկել: Հանկարծ վկան տեսել է Ազատ Ա.-ին, վերջինս կուրծքը բռնած՝ առաջ է եկել ու գոռացել է. «Զանգի սկոռի»: Վկան վազել է նրան ընդառաջ ու տեսել է նաև Ազատին հարվածած Գոռ Սարգսյանին, ում ձեռքին 10-15 սմ երկարությամբ դանակ կար: Գոռը համալսարանի մասնաշենքի աջ կողմով վազելով հեռացել է դեպի Չարենցի փողոց:

Հրապարկվեց անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության արձանագրությունը: Տուժողի ընկերոջը՝ վկա Վազգեն Կ.-ին ճանաչման են ներկայացվել չորս երիտասարդներ, վկան ճանաչել է ձախից չորրորդին՝ Գոռ Սարգսյանին: Նա ասել է, թե Գոռին ճանաչել է արտաքին տեսքից, դիմագծերից, հագուստից: Ազատն այդ երիտասարդի հետ առանձնացած խոսում էր, մի քանի րոպե անց վկան տեսել է Ազատին, ում ձախ կողքից արյուն էր հոսում: Ազատը գոռացել է. «Սկոռի կանչեք, մեռնում եմ»:

Հրապարակվեց Գոռ Սարգսյանի՝ ինքնակամ ոստիկանության բաժին ներկայանալու մասին արձանագրությունը: Գոռը հայտնել է, որ դանակահարել է Ազատ Ա.-ին:

Դատարանում հետազոտվեցին մեղադրական եզրակացությամբ ապացույց ճանաչված չորս լազերային սկավառակներից երեքը: Չորրորդը կհետազոտվի հաջորդ նիստին, երբ մասնագետ կհրավիրվի, ով դատարանի համակարգիչը կապահովի համապատասխան ծրագրով:

Հետազոտված առաջին սկավառակի վրա ԵՊՀ անվտանգության ծառայության համապատասխան տեսախցիկի նկարահանած տեսանյութն էր՝ որտեղ ֆիքսվել էր նաև դեպքի պահին դեպքի վայրի մոտակայքի անցուդարձը: Բուն դանակահարության վայրը տեսախցիկի տեսադաշտից դուրս էր: Տեսանյութում երևում է, որ մի խումբ տղաներ գնում-գալիս են, երկուսը առանձնանում են, հետո մեկը վազելով հեռանում է, իսկ մեկը առաջ է գալիս ու ընկնում է գետնին: Տղաների խումբը շրջապատում է նրան: Տեսանյութի վրա րոպեներով ու վայրկյաններով ֆիքսված է այդ վայրում կատարված ամբողջ տեղաշարժը: Դանակահարված Ազատ Ա.-ն առաջ է գալիս ու գետնին է ընկնում ժամը 13-ն անց 24 րոպեին:

Հետազոտվեց շտապօգնության կայանի տրամադրած ձայնագրությունը, համաձայն որի՝ 13-ն անց 30-ից շտապօգնություն իրար հետևից երեք հոգի են զանգել ու հայտնել են, որ ԵՊՀ-ի մոտ երիտասարդ է դանակահարվել և արնաքամ է լինում:

Հետազոտվեց Գոռ Սարգսյանի հարցաքննության տեսագրությունը, որը կատարել էր նախաքննական մարմինը:
Գոռը հայտնում է, որ Ազատը վարկաբեկել է իր ընկերուհուն, ով հրաժարվել էր նրա հետ ընկերություն անել: Ազատը աղջկան սպառնացել է, թե նրա մասին վատ բաներ կտարածի, ու՝ տարածել է, ընդհուպ՝ ասել է, թե ինքը «քնել է այդ աղջկա հետ, նա կույս չէ»: Գոռը բժշկական ստուգման է տարել աղջկան, համոզվել, որ Ազատը նրան վարկաբեկում է: «Ասի՝ մի ձև պատժեմ Ազատին: Ուզում էի ծեծեմ ու ստիպեմ, որ գնա իրենց համալսարան ու բոլորի ներկայությամբ աղջկանից ներողություն խնդրի… Նենց չէր, որ չէի կարա ծեծեմ… Բայց ինքը ջոգեց, որ իրան ուզում եմ ծեծեմ: Ես ջոգի, որ ինքն ա ուզում ինձ խփի՝ նրա պահելաձևից ջոգեցի: Գլխով խփեցի նրան, հետո, ինքնըստինքյան, դե՝ դանակը ջեբս էր… երկու անգամ խփեցի դանակով…»:

Դանակահարությունից հետո Ազատը դիմել է փախուստի: Նա տարբեր տաքսիներով գնացել է Արեշ, այնտեղ ինչ-որ աղբի մեջ է նետել դանակը, հետո գնացել է կայարան…

Իրեղեն ապացույցների զննությունը, ինչպես նաև չորրորդ սկավառակի հետազոտությունը դատարանը կկատարի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա արդեն մյուս տարի՝ 2017 թվականի հունվարին:

Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակել են YouTube-ը, WhatsApp-ը, Instagram-ը և Facebook-ը«Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեցԳեղարքունիքում մեքենաներ են բախվել, վիրավոր կա Վարդենյաց լեռնանցքում օրվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման աշխատանքներըՈւզում է անշարժ գույք ձեռք բերել «Միլիարդատերերի բունկերում»Շրջանառության մեջ են դրվում նոր հուշադրամներ Կոտայքի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ըՀիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրա«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ96 մարդու մոտ ախտորոշվել է սուր աղիքային վարակՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղումԴաժան ծեծի ենթարկված 13-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխուղեղի ցնցմամբ և ակնակապճի վնասվածքովԶինված հարձակում՝ Անապայում. զոհ ու վիրավորներ կան (տեսանյութ)Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում. բախվել են «Opel»-ն ու «Lada»-նԿատարյալ նվեր փետրվարի 14-ի համար. ի՞նչն իսկապես կզարմացնի յուրաքանչյուր կենդանակերպի նշանի «Տոտենհեմ»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ․ Աշոտյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ջաջուռի լեռնանցքում բուք էՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԿրակnցներ ուսումնարանում, վիրավnրներից մեկը մաhացել է․ (տեսանյութ)ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Վենսը Բաքվում քննարկել է գերիների ազատ արձակման հարցը Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ. ամփոփվել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025թ. աշխատանքները Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին Շուտով ծրագիրը գործնական փուլ կմտնի. Անահիտ Ավանեսյանը՝ շտապ օգնությունում մոպեդներ ավելացնելու մասին Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Տասնամյակների կուտակված կարիք կա, դա բավարարելու առումով առողջության ապահովագրության դիմելիությունն աճում է. համակարգն ու ռիսկերը կառավարելի են. Ավանեսյան Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնում Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանՀայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է ամենաբարձր՝ 78.6 տարի ցուցանիշի. Ավանեսյան Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին
Ամենադիտված