ՔԻՉ ԱՌԱՋ ողբերգական ավտովթարից մահացել են Պաշտպանության նախարարի...
ՀասարակությունՔիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231.300 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։
Մահացածների անուններն են՝ Ալիկ և Արմեն, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։
Այս պահին դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, Ռազմական ոստիկանության ծառայողներեն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։
Աղբյուրը՝ shamshyan.com