Վրաերթեր Երեւանում. տուժել են 5 կանայք. նրանք հիվանդանոցում են
ՀասարակությունԴեկտեմբերի 6-ին, ժամը 10.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մ. Ադամյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.45-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց եւ Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63 եւ 66 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.40-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 51/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: