Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում մահացած հայտնաբերել են 30 տարեկան խոհարարին
ՀասարակությունԴեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: NEWS.am- տեղեկություններով, Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում մահացած են գտել հյուրանոցի խոհարարին: Երիտասարդը Հրազդանից է, մոտ 30 տարեկան, ամուսնացած էր, ունի մեկ երեխա:
Շրջանառվող լուրերի համաձայն, երիտասարդ խոհարարին անսպասելի նկատել են աշխատակիցները եւ շտապ տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն, բայց վերջինն արդեն մահացած է եղել: