Վիրավորների մասին ըստ կարգը ո՞րն է, Արծրուն ...
ՀասարակությունԵրեկվանից սահմանում վիրավորների մասին ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հակասական տեղեկությունները իրենը մի համարեք... Արծրունն ո՞վ է, որ առանց վերադասի ցուցումի, վիրավորների մասին բան հայտնի:
Եթե նախապես չի հայտնել վիրավորների մասին, ուրեմն դա եղել է ՊՆ-ի դիրքորոշումը: Ու եթե ինչ- ինչ պատճառներով ՊՆ-ն նպատակահարմար չի գտել հայտնելու, թող ինքն էլ մեկնաբանի: Մամլո խոսնակը զանգի նման մի բան է, մինչև զանգին ձեռքդ չկպնի, ձայն չի հանի:
ՀԳ Արծրունին քրքրելու փոխարեն համապատասխան մարմնին դիմեք՝ ինչու՞ եք նպատակահարմար գտել՝ վիրավորների մասին տեղեկատվությունը գաղտնի պահելու...
Կրակոցներ, այո, համամիտ եմ մամլո խոսնակի հետ, ամեն օր լինում են, բայց վիրավորներ հո ամեն օր չե՞ն լինում...
Մամլո խոսնակն ասում է, որ «Վիրավորների մասին տեղեկությունները ներկայացվում են ըստ կարգի»:
Ըստ կարգը ո՞րն է, Արծրուն, այսինքն ֆեյսբուքը պիտի վիրավորների մասին խոսի, որ ՊՆ- ն արձագանքի՞...
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am