Վարկային կազմակերպությունները կդադարեն մեր երկրին վարկեր տրամադրել
ՀասարակությունՀայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կատարելով տարեվերջյան ամփոփ դիտարկումներ և խոսելով առկա տնտեսական իրողությունների, կառավարության գործունեության և ակնկալվող արդյունքների մասին նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 0,4 % է, ինչը ցույց է տալիս, որ տնտեսությունը ոչ բարվոք վիճակում է:
Ի հեճուկս նշված վիճակի, մոտ 20%–ով դրական տեղաշարժ կա արտահանման ծավալներում, 1,4 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել մեր երկրից և մինչև տարեվերջ էլ կմեծանա այդ թիվը:
«Եթե այս տեմպերով շարունակվի, ամեն ինչ ավելի է վատանալու և վարկային կազմակերպությունները կդադարեն մեր երկրին վարկեր տրամադրել՝ պատճառաբանելով, որ վճարունակ չենք:
Խնդիրների լուծումը Սաֆարյանը տեսնում է ՀՆԱ–ի մեծացման մեջ. «Մենք պետք է կարողանանք ՀՆԱ–ն մեծացնել, ամեն տարի 7–8%–ով պետք է ավելացնենք: Ներքին կոոպերացիոն խնդիրները պետք է լուծվեն: Այ այդպիսի խնդիրներով կառավարությունը չի զբաղվում, ինչը լավ չէ: Ծանր վիճակում է հայտնվել սարքաշինությունը, մեքենաշինությունը»,– ասաց նա:
Սոսե Չանդոյան