Դատավորը 3 բնակարան է հայտարարագրել
ՀասարակությունԵրևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը երեք բնակարան ունի: Այս մասին տեղեկանում ենք դատավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Դանիբեկյանի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 27 միլիոն դրամ: Թեև դատավորի փոխառությունները բավական մեծ գումար են կազմել, նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են ընդամենը 3 միլիոն դրամ:
Աննա Դանիբեկյանի եկամուտները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն 182 հազար դրամ և գոյացել են փոխառություններից ստացված տոկոսից: