ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են


Ծառուկյանի վերադարձը հանգիստ չի տալիս քաղաքական «աութսայդերներին»

Հասարակություն

Այն, որ հատկապես վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական դաշտը վերածվել է իսկական կրկեսի, ուր ամեն մեկն իրեն հատկացված դերն է խաղում՝ ծառայելով մեկ կենտրոնի շահերին, նորություն չէ: Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անգամ թունդ ընդդիմադիր ձևացող մեկն, ում աշխատանքային օրն առավոտից երեկո լցված է բացառապես իշխանություններին հայհոյելով ու անտեղի ճղճղալով, հասարակության շրջանում չունի անհրաժեշտ վստահություն, ու, ասենք, բացի մի քանի հարյուր հոգուց բաղկացած ցույց հրավիրելուց՝ այլ բանի ո՛չ բարոյապես, ո՛չ էլ ֆիզիկապես ընդունակ չէ. քաղաքական դաշտում չկա որևիցե քաղաքական ուժ՝ իշխանական, թե ընդդիմադիր, որ կկարողանար իր շարքերից առանձնացնել ու հանրությանը ներկայացնել մի գործչի, ով աներկբա հեղինակություն կվայելեր հասարակության շրջանում, ով չէր լինի վարկաբեկված ու հասարակության հետ կգտնվեր գոնե հեռակա երկխոսության մեջ:

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստը մնում է փաստ, որ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի հավանականությունն այդպես էլ հանգիստ չի տալիս իրենց դարն ապրած ու լիուլի վարկաբեկված որոշ քաղաքական ուժերի: Ճիշտ այն օրվանից, երբ սկսեցին լուրեր շրջանառվել Ծառուկյանի ակտիվացման հավանականության վերաբերյալ, երբ ամեն ինչ դեռևս խոսակցությունների մակարդակով էր, հայաստանյան քաղաքական դաշտի մի շարք վայ ներկայացուցիչներ՝ ընդ որում, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, առավելապես ընդդիմադիր հատվածը ներկայացնող, սկսեցին վայնասուն բարձրացնել, իրենց պատեպատ տալ՝ ամեն կերպ ջանալով «ապացուցել», թե առանց Ծառուկյանի էլ քաղաքական կյանքը կարող է շարունակվել: Ու հիմա պարզվում է՝ տեսնելով սեփական պնդումների ու համոզումների սնանկությունը՝ սկսել են գործի դնել կեղտոտ տեխնոլոգիաներն ու սեփական «դատողություններով» մթնոլորտ են պղտորում, անհիմն եզրահանգումներ անում, կսկծու ճամարտակում:

Իսկ որոշների նմանօրինակ պահվածքի, նկատվող խուճապի պատճառներն առավել քան ակնհայտ են. մարդիկ սարսափած են Ծառուկյանի անօրինակ ժողովրդականությունից, սարսափած են հասարակության շրջանում ունեցած նրա անսահման հեղինակությունից, ու, միգուցե միանգամայն արդարացիորեն, համոզված են, որ Գագիկ Ծառուկյանի ակտիվացումը կարող է իրենց վերջի սկիզբը դառնալ, ու այլևս ի վիճակի չլինեն՝ մարդկանց իրենց կեղծ խոստումներով ու միմոսությամբ մոլորության մատնելու. վախենում են առաջիկա ընտրություններին ձեռնունայն մնալուց, անցողիկ տոկոսներ չհավաքելուց, փողոցային ընդդիմություն դառնալուց…

Անքննարկելի է՝ հասարակությունը, որ բազմիցս է այս կամ այն քաղաքական ուժերի կամ առանձին գործիչների խաբեության զոհ դարձել, արդեն վաղուց անհամբերությամբ սպասում է մեկին, ով հանդես կգա ու քաղաքականության մեջ կդառնա ժողովրդի շահերի իրական արտահայտիչը, կլինի մեկն, ով համարձակորեն, առանց ավելորդ ճամարտակությունների՝ հաստատակամորեն կբարձրաձայնի վաղուց կուտակված այն խնդիրները, որոնք խեղդում են ժողովրդին ներսից՝ պատճառ դառնալով արտագաղթի ու տոտալ հիասթափության. Ծառուկյանն, այս առումով, պարզապես անփոխարինելի է, ու հենց այս իրողությունն է, որ շատերին հանգիստ չի տալիս…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանՄարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԸմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասելԲաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալինԻտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործովՀզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն էԵրասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԷրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներըՎարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ․ ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈՒԿատարը պահանջել է, որ Իրանը դադարեցնի նավագնացությանը սպառնալը տանկերի վրա հարձակումից հետոՀայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքըԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիԿիևյան կամուրջը կարո՞ղ էր փլուզվել․ ե՞րբ կբացվի կամուրջըԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքըՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան
Ամենադիտված