Վարչապետ. ԾԻԳ-երի թիվը հարկավոր է երկու անգամ կրճատել
ՀասարակությունԱրտասահմանյան վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների թիվը հարկավոր է երկու անգամ կրճատել: Այս մասին դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ արդեն նման 5 գրասենյակ է կազմալուծվել: Հիմա արտասահմանյան վարկային ծրագրերն իրականացնում են 17 կազմակերպություններ, այդ թվում՝ 11 գրասենյակներ: Բայց դրանց թիվը նույնպես պետք է կրճատել՝ հասցնելով 5-ի:
Կարեն Կարապետյանը փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է այդ հարցով բանակցություններ վարել օտարերկրյա դոնորների հետ:
Նկատենք, որ արտասահմանյան վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրերն իրականացնում են ոչ թե ոլորտային նախարարություններն ու գերատեսչությունները, այլ հատուկ այդ նպատակով դրանց առընթեր ստեղծված գրասենյակները, որպեսզի դոնորները կարողանան հետեւել իրենց միջոցների առանձին հաշվառումը: