Վթար Սեւան-Գավառ ճանապարհին. վերամբարձ կռունկով «Ֆորդը» հանել են լճից
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարի 8-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հայտնվել լճի ափամերձ հատվածում եւ արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի 51 QS 555 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթեւեկելի մասից եւ հայտնվել լճի ափամերձ հատվածում. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ վերամբարձ կռունկի օգնությամբ հանել այն լճից: