Ռուսաստանի եւ Արեւմտյան Եվրոպայի զբոսաշրջիկները հետաքրքրված են Հայաստանում ձմեռային տուրիզմով. Զեյթունցյան
ՀասարակությունՌուսաստանի եւ Արեւմտյան Եվրոպայի զբոսաշրջիկները հետաքրքրված են Հայաստանում ձմեռային տուրիզմով։ Այս մասին նոյեմբերի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը։
Նրա խոսքով՝ իհարկե Եվրոպայում կան լավ տուրիստական կենտրոններ, սակայն զբոսաշրջիկները երբեմն էկզոտիկա են փնտրում։ «Հատկապես դահուկային սպորտի համար Հայաստանում բարենպաստ պայմաններ կան։ Դրա համար անհրաժեշտ է միայն նշել ուղիները. ենթակառուցվածքների անհրաժեշտություն, որպես այդպիսին, չկա։ Հայաստանում կան նախադրյալներ իրեն ներկայացնել որպես համաշխարհային շուկայում ձմեռային զբոսաշրջության համար նախընտրելի վայր»,– ասել է Զեյթունցյանը։