WhatsApp մեսենջերում տեսազանգի հնարավորություն է հայտնվել
ՀասարակությունWhatsApp մեսենջերը տեսազանգեր կատարելու ծառայություն է ավելացրել: Դա էականորեն ընդլայնել է բջջային սարքերի համար նրա գործառնական հնարավորությունները, փոխանցում է Oane-ը:
WhatsApp մեսենջերում առաջարկվել են վաղուց ակնկալվող փոփոխությունները: Դրանք պատրաստում էին երկու տարի շարունակ՝ մի քանի անգամ հետաձգելով շահագործման ժամկետները: Դրանում Android-ի, iOS-ի եւ Windows 10 Mobile-ի բազայի հիման վրա հասանելի են դարձել տեսազանգերը: Դրա համար անհրաժեշտ է հավելվածի թարմացում կատարել մինչեւ վերջին տարբերակ: Անհրաժեշտ է նաեւ ակտիվացնել տեսախցիկը՝ տեղադրելով համապատասխան հավելված: