Ռուսաստանում ուզում են դպրոցներում ուղղափառության զանգվածային դասընթացներ սկսել
ՀասարակությունՌուսաստանում ուզում են դպրոցներում ուղղափառության զանգվածային դասընթացներ սկսել։ «Կոմերսանտի» տեղեկություններով՝ եթե փաստաթուղթը հավանություն ստանա, ապա Կրթության եւ գիտության նախարարության եւ մարզային կրոնական թեմերի առաջարկով ուղղափառությունը կսկսեն զանգվածաբար դասավանդել դպրոցներում։ Փաստաթղթի հարցով հեռակա քվեարկությունը կկայանա նոյեմբերի 30-ին։
Առարկան կդասավանդվի ոչ պարտադիր առարկաների համար հատկացված ժամանակ։
Նախագծի հեղինակները պնդում են, որ 9-րդ դասարանն ավարտած աշակերտը պարտավոր է իմանալ 7 Տիեզերական տաճարների անունները եւ նկարագրել դրանց կայացրած որոշումները։ Աշակերտները պետք է իմանան ուղղափառ օրացույցի տոները, ինչպես նաեւ թվարկեն եկեղեցու զանգերի եւ ղողանջների տեսակները։