Գողություն կատարելու համար բերման է ենթարկվել Արցախում
ՀասարակությունԼՂՀ Հադրութ քաղաքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել գողություն կատարելու մեջ մեղադրվող 31-ամյա Վարդան Վ.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Նա հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):
Խափանման միջոց է ընտրվել կալանքը: