1 ազատում և 2 նշանակում. վարչապետը կադրային փոփոխություններ է կատարել
ՀասարակությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գագիկ Թադևոսյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գագիկ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։
Կարեն Կարապետյանը ևս երկու որոշում է ստորագրել, որոնց համաձայն Բորիս Դեմիրխանյանին և Արման Խաչատրյանին նշանակել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ։