Երեւանյան բնակարանում գտել են 66-ամյա քաղաքացու դին. մահվան պատճառն անհայտ է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյենբերի 23-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չեխովի փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի հատակին հայտնաբերել 66-ամյա Ռ. Բ.-ի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: