Արա Աբրահամյան. «Я деревянный парень»
ՀասարակությունՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ ռուս աղջկա հետ ամուսնացել է ռուսերեն սովորելու նպատակով, բայց նրան այդպես էլ չի հաջողվել դա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի այն հայտարարությանը, թե ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավորում ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում, նա պատասխանեց.
«Ես կերազեի ռուսերեն լավ իմանայի, բայց չկարողացա, ցավոք սրտի։ Մարդիկ ուսուցիչ են վարձում, որպեսզի սովորեն ռուսերեն: Ինչքան լեզուներ իմանաս, ես դրական եմ գնահատում։ Ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, բայց չկարողացա, ի՞նչ անեմ»:
«Я деревянный парень»,– իր մասին հաճախ է հումորով արտահայտվում Արա Աբրահամյանը:
Ինքը ճիշտ է: