2,5 տարի առաջ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի Ռուսաստանում
ՀասարակությունՄարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանը պետության միջոցներով առաջիկայում կմեկնի Ռուսաստան` բուժումը շարունակելու նպատակով: Այս որոշումը կհաստատվի նոյեմբերի 24-ին կայանալիք Կառավարության նիստում:
Աշոտ Գրիգորյանի համար պաշտպանության նախարարությանը կհատկացվի 712 հազար դրամ: Նշենք, որ Աշոտ Գրիգորյանը վիրավորվել է 2014թ. մայիսին` մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից:
Հիշեցնենք, որ Կառավարությունը վիրավոր զինծառայողների հետագա բուժումն արտերկրում պետության միջոցներով կազմակերպելու մասին որոշումը կայացրել էր դեռեւս քառօրյա պատերազմից օրեր անց: Առ այսօր ոչ մի զինծառայող արտերկիր չէր մեկնել: