Հաստատվել է քննությունների ժամանակացույցը
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ "2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու" մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն.
"Հայոց լեզու և հայ գրականություն" /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26
"Մաթեմատիկա" /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28
"Հայոց պատմություն" /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29
"Ռուս գրականություն" /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
"Մայրենի լեզու և գրականություն" /բանավոր/ ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
"Ֆիզկուլտուրա" /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
Լուսանկարը՝ Արմենպրեսի