Բանան ներկրողին փորձել են խոչընդոտել. ՊԵԿ-ը կանխել է
ՀասարակությունՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՊԵԿ նախագահի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ և հետևողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր:
ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ–ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: Այսպես, օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը: