Կատարյալ նվեր փետրվարի 14-ի համար. ի՞նչն իսկապես կզարմացնի յուրաքանչյուր կենդանակերպի նշանի «Տոտենհեմ»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ․ Աշոտյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Կրակnցներ ուսումնարանում, վիրավnրներից մեկը մաhացել է․ (տեսանյութ) Վենսը Բաքվում քննարկել է գերիների ազատ արձակման հարցը Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ. ամփոփվել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025թ. աշխատանքները Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին Շուտով ծրագիրը գործնական փուլ կմտնի. Անահիտ Ավանեսյանը՝ շտապ օգնությունում մոպեդներ ավելացնելու մասին


Մենք վաղվա իշխանության կորիզն ենք. «Սասնա ծռերը» բանտից ու ընդհատակից կոչ են ուղղել

Հասարակություն

Մենք՝ բանտում եւ ընդհատակում գտնվող քաղբանտարկյալներս եւ քաղհալածյալներս, հայտարարում ենք, որ շարունակում ենք ազատագրական  պայքարը անսասան վճռականությամբ: Այս մասին փաստաբանների միջոցով հայտարարություն-կոչ են տարածել «Սասնա ծռերի» անդամները:

Հայտարարության մեջ ասվում է.

Համախմբման եւ ազատագրական պայքարի հայտարարություն-կոչ բանտից եւ ընդհատակից.

Մեր հավատի եւ ուժի աղբյուրը Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ անսահման սերն է, որն էլ մեզ տանում է դեպի հաղթանակ եւ ազատություն:

Մենք գիտակցում ենք, որ ժողովրդի վստահությունը վայելող ու նրա կամքն արտահայտող ներկայիս ազգային դիմադրության ու վաղվա իշխանության կորիզն ենք, ինչը արդեն չեն կարող հաշվի չառնել նաեւ գործող վարչախումբը եւ արտաքին ուժերը: Ուստի մեր պատրաստակամությունն ենք հայտնում «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզին համապատասխան առաջնորդելու  համաժողովրդական ընդվզումը եւ կազմակերպելու համազգային ինքնորոշմամբ ՀՀ պաշտոնական եւ Արցախի սահմանադրական միացյալ տարածքի վրա Նոր Հանրապետություն հիմնադրելու գործը:

Մեր ժողովրդին կոչ ենք անում տոգորվել պայքարի կամքով եւ հաղթանակի հավատով, ուշադրություն չդարձնել Սերժ Սարգսյանի դավաճանությունը շարունակելու համար Մոսկվայից նշանակված նորաթուխ վարչապետի կեղծ խոստումներին եւ պատրաստվել ոտքի կանգնելուն:

Մեր արտերկրաբնակ հայրենակիցներին հորդորում ենք դադարեցնել գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանին որպես պետության ղեկավար ընդունելու ազգակործան ընթացքը, հույսեր չկապել նրա հետ միասին ընտրություններով ժողովրդին խաբող կեղծ ընդդիմության հետ եւ դրա փոխարեն մասնակցային ու նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ընդվզումը հասունացնելուն եւ կյանքի կոչելուն:

Դիմում ենք նաեւ ազատության մեջ գտնվող պայքարի առաջամարտիկներին, ովքեր պարտավոր են մի կողմ դնել տարաձայնությունները եւ համախմբվել մարդկային երջանկության ու ազգային իղձերի իրականացման ապահովմանը միտված Նոր Հանրապետության հիմնադրման գաղափարի շուրջ: Բանտից դուրս գտնվող եւ բոլորիս համար ընդունելի առանցքային անհատը մեր ավագ ընկեր Ալեք Ենիգոմշյանն է, ուստի համախմբումը օրինաչափորեն պետք է տեղի ունենա նրա համակարգմամբ:

Մենք համոզված ենք, որ շատ շուտով հեռացնելու ենք գաղութային վարչակազմին, ազատագրվելու ենք սպիտակ ցեղասպանության վերածված ռուսական գաղութատիրությունից եւ ստեղծելու ենք քաղաքակիրթ աշխարհին մաս կազմող պետականություն:

1.Ժիրայր Սեֆիլյան

2.Գարեգին Չուգասզյան

3.Մխիթար Ավետիսյան

4.Պավել Մանուկյան

5.Վարուժան Ավետիսյան

6.Արայիկ Խանդոյան

7.Արմեն Լամբարյան

8.Կարո Եղնուկյան

9.Հայկ Կյուրեղյան

10.Սերգեյ Կյուրեղյան

11.Արեգ Կյուրեղյան

12.Աշոտ Պետրոսյան

13. Լիպարիտ Պետրոսյան

14. Հովհաննես Հարությունյան

15. Գեւորգ Իրիցյան

16. Արամ Մանուկյան

17. Արթուր Մելքոնյան

18. Գառնիկ Հովակիմյան

19. Արթուր Սողոմոնյան

20. Թաթուլ Թամրազյան

21. Գագիկ Եղիազարյան

22. Արամ Հակոբյան

23. Մարտիրոս Հակոբյան

24. Տիգրան Մանուկյան

25. Վարդան Գերավետյան

26. Վոլոդյա  Ավետիսյան

27.Գեւորգ Սաֆարյան

28.Թորոս Թորոսյան

29.Սեդրակ Նազարյան

30.Էդվարդ Գրիգորյան

31.Արայիկ Հակոբյան

32.Արթուր Սարգսյան

33.Տիգրան Սարգսյան

34.Արմեն Բիլյան

35.Հովհաննես Վարդանյան

36.Սմբատ Բարսեղյան

37.Նարեկ Սարգսյան

Հայտարարություն-կոչը հրապարակման օրվա դրությամբ հնարավոր չի եղել ստորագրման նպատակով հասցնել բոլոր քաղբանտարկյալներին, ինչի համար հայցում ենք նրանց ներողամտությունը»:

70-ամյա տղամարդուն մեղադրել են անչափահասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեջԲանակցությունների ևս մեկ փուլ․ Զելենսկին ժամկետ է նշելՈ՞րն է մարդու ամենահոգնեցուցիչ տարիքը Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՌուսաստանում ամբողջությամբ արգելափակել են YouTube-ը, WhatsApp-ը, Instagram-ը և Facebook-ը«Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեցԳեղարքունիքում մեքենաներ են բախվել, վիրավոր կա Վարդենյաց լեռնանցքում օրվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման աշխատանքներըՈւզում է անշարժ գույք ձեռք բերել «Միլիարդատերերի բունկերում»Շրջանառության մեջ են դրվում նոր հուշադրամներ Կոտայքի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ըՀիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրա«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ96 մարդու մոտ ախտորոշվել է սուր աղիքային վարակՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղումԴաժան ծեծի ենթարկված 13-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխուղեղի ցնցմամբ և ակնակապճի վնասվածքովԶինված հարձակում՝ Անապայում. զոհ ու վիրավորներ կան (տեսանյութ)Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում. բախվել են «Opel»-ն ու «Lada»-նԿատարյալ նվեր փետրվարի 14-ի համար. ի՞նչն իսկապես կզարմացնի յուրաքանչյուր կենդանակերպի նշանի «Տոտենհեմ»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ․ Աշոտյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ջաջուռի լեռնանցքում բուք էՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԿրակnցներ ուսումնարանում, վիրավnրներից մեկը մաhացել է․ (տեսանյութ)ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Վենսը Բաքվում քննարկել է գերիների ազատ արձակման հարցը Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ. ամփոփվել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025թ. աշխատանքները Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասին Շուտով ծրագիրը գործնական փուլ կմտնի. Անահիտ Ավանեսյանը՝ շտապ օգնությունում մոպեդներ ավելացնելու մասին Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահՀնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Տասնամյակների կուտակված կարիք կա, դա բավարարելու առումով առողջության ապահովագրության դիմելիությունն աճում է. համակարգն ու ռիսկերը կառավարելի են. Ավանեսյան Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնում Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ Սավգուլյան
Ամենադիտված