Հռոմի Պապը բոլոր հոգեւորականներին թույլատրել է քավություն տալ աբորտի մեղքին
ՀասարակությունՀռոմի Ֆրանցիսկոս Պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու բոլոր հոգեւորականներին թույլատրել է քավություն տալ աբորտ արած կանանց մեղքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Մինչեւ 2015-ի դեկտեմբերը Վատիկանը աբորտի մեղքը թույլ էր տալիս ներել միայն եպիսկոպոսներին եւ թեմի գլխավոր հոգեւորականներին։Կաթոլիկ եկեղեցու Հոբելյանական տարվա ընթացքում, որը կավարտվի 2016-ի նոյեմբերին, բոլոր դասի հոգեւորականներն իրավունք կունենան ներել այդ մեղքը։
Պոնտիֆիկոսի՝ կաթոլիկ եկեղեցու կերպարի նորացման քաղաքականության շրջանակում որոշում է կայացվել մշտական հիմունքներով եկեղեցու բոլոր հոգեւորականներին թույլատրել ներել աբորտի մեղքը։
Հռոմի Պապը նշել է, որ ինքը նախկինի պես աբորտը մեծ մեղք է համարում, քանի որ դա անմեղ մարդու կյանքի ընդհատում է։