Վեդի-Ուրցաձոր ճանապարհին «ՈՒԱԶ»-ը շրջվել է. ուղեւորը հիվանդանոցում է
ՀասարակությունՆոյեմբերի 20-ին, ժամը 22-ի սահմաններում, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ուրցաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Դաշտաքար գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: