Բակո Սահակյանն ընդունել է Արցախի հերոս, ապրիլին զոհված Ռոբերտ Աբաջյանի հարազատներին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է սույն թվականի ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը, նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը: